Արդիբուք «Ո՞ւր են կորել բոլոր գույները»
«Ո՞ւր են կորել բոլոր գույները» ստեղծագործական գունավորման գրքույկը երեխաներին հրավիրում է բացահայտելու գույների աշխարհը՝ «Երևանում տոն է» Արդիբուքի սիրելի պատկերազարդումների միջոցով։
Գրքույկը հնարավորություն է տալիս փոքրիկներին գունավորելու նկարները ակրիլային Արդիմարկերներով, ստեղծագործելու ինքնակպչունների միջոցով և վերակենդանացնելու Երևանի տոնական պատկերները։
Իսկ ամենահետաքրքի՞րը․ գրքույկի պատկերները պարզապես նկարներ չեն։ Արդիփենի օգնությամբ դրանք խոսում են, պատմում հետաքրքիր տեղեկություններ և բացահայտում իրենց գաղտնիքները։ Նույնիսկ ինքնակպչուններն ունեն իրենց ձայնը։
Գրքույկը համատեղում է ստեղծագործական զբաղմունքը, խաղն ու ճանաչողական բացահայտումները՝ երեխային հնարավորություն տալով ոչ միայն ներկելու, այլև լսելու, սովորելու և ուսումնասիրելու։
Հավաքածուն ներառում է՝
- «Ո՞ւր են կորել բոլոր գույները» գունավորման գրքույկ
- Արդիմարկերներ- 12 հատ
Ուշադրություն․
Գրքույկի պատկերներն ու ինքնակպչունները լսելու և դրանց մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է Արդիփեն։ Եթե արդեն ունեք Արդիփեն, կարող եք օգտագործել այն՝ համապատասխան ծրագիրը «Թարմացումներ» բաժնից ներբեռնելուց հետո։