Հայոց լեզվի ուսուցման առաջին փուլում անհրաժեշտ է ակտիվորեն ընդլայնել երախայի բառապաշարը։ Գործնականում պետք է անընդհատ օգտագործել նոր բառեր: Հայերեն գիրքը բնականաբար լավագույն օգնականն է։ Բայց կարևոր է ոչ միայն գիրքը կարդալը, այլև հայերեն խոսքը լսելը՝ ճիշտ արտասանություն ձևավորելու համար։ Այդ իսկ պատճառով աուդիոգիրքը երեխաների արդյունավետ ուսուցման ամենակարևոր գործոններից է:
Արդիբուքի բոլոր շարքերը խոսում են կախարդական գրիչի՝ Արդիփենի միջոցով: Արդիփեն խոսող գրիչը բազմաֆունկցիոնալ սարք է, որը վերարտադրում է տեքստը գրագետ և մատչելի հայերենով։ Երեխան գրիչն ուղղում է իրեն հետաքրքրող ցանկացած կերպարի կամ առարկայի պատկերազարդման վրա և ստանում է ներածական տեղեկատվություն:
Այս գործընթացի շնորհիվ երեխան դառնում է և՛ դիտորդ, և՛ մասնակից՝ խաղի միջոցով ստանալով գիտելիք և վայելելով բազմաբովանդակ ժամանցը: Աուդիո նվագարկման շնորհիվ տեքստերը պարզ ու հասանելի են նույնիսկ այն երեխաների համար, ովքեր դեռ կարդալ չգիտեն կամ չեն ճանաչում հայերեն տառերը: