fbpx

Ի՞նչ է Արդիբուքը

Արդիբուքն ինտերակտիվ պատկերազարդ աուդիոգիրք է՝ նախատեսված երեխաների համար: Շնորհիվ արդի տեխնոլոգիաների, Արդիբուքի գրիչը՝ Արդիփենը, ճանաչում է գրքում պատկերված նկարները և խոսում նրանց փոխարեն: Արդիբուքը պատկերազարդումների և ձայնային տվյալների մեծ բազա է, որում բոլոր կերպաներին կցված են երկու տեքստեր՝ հենց նրանց և պատմիչի դեմքից:

Արդիբուքի առավելությունները

Արդիբուքը հնարավորություն է տալիս երեխաներին ինքնուրույն զբաղվել գրքով, եթե նույնիսկ նրանք դեռ չգիտեն կարդալ: Գրքում պարունակվող ինֆորմացիան երեխաներին մատուցվում է պարզ և հասկանալի տեքստերով, ինչի շնորհիվ փոքրիկները կարող են երկար ժամանակ անցկացնել այս գրքի հետ՝ առանց ծնողների միջամտության:

  • Մոտեցրեք Արդիփենն այստեղ եւ ապա պահեք ցանկացած պատկերի վրա` իմանալու, թե ինչ է դա:
  • Մոտեցրեք Արդիփենն այստեղ եւ ապա պահեք ցանկացած պատկերի վրա` նրա ձայնը լսելու համար։
  • Մոտեցրեք Արդիփենն այստեղ ու խաղացեք Արդիբուքի բազմաթիվ հետաքրքիր խաղերով:
  • Լսեք Արդիբուքի ուրախ երգերը:
  • Անջատեք ընթացիկ ձայները։

Արդիփեն

Արդիգրիչը սարք է, որի միջոցով հնարավոր է դառնում Արդիբուքի ընթերցանությունը: Լինելով հիշողության կրիչ և նվագարկիչ՝ Արդիփենը հագեցած է հատուկ սենսորներով, որոնք ճանաչում են Արդիբուքի պատկերները և ճիշտ ձայնային ֆայլեր հնչեցնում: Արդիփենը բազմաֆունկցիոնալ է, հարմարեցված է ականջակալների համար և թարմացվում է ardibook.am կայքում անվճար: Ընդամենը մեկ անգամ գնելով Արդիփեն, դուք կարող եք օգտվել արդեն բոլոր Արդիբուքերից:

  • HQ Ձայն
  • Ականջակալի միացման հնարավորություն
  • Ձայնագրելու հնարավորություն
  • Թարմացվող տվյալներ
  • Ներկառուցված Mp3 նվագարկիչ
  • Սիրուն և Հարմարավետ
  • Պատրաստված է Էկո-նյութերից

Մեր գրքերը

Արդիբուքերի շարքը լինելու է շարունակական, ընդ որում՝ շատ շուտով մենք կզարմացնենք ձեզ ոչ միայն գրքերով, այլև այլ արտադրանքով:

LINGUA-ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՍ 1

9,900 դր.

LINGUA-ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՍ 2

9,900 դր.

ԱՐԴԻՔԱՐԴ «ԱՅԲԲԵՆԱՐԱՆ»

4,900 դր.

ԶԲՈՍԱՆՔ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

7,900 դր.

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՈՆ Է

7,900 դր.

ԱՐԴԻՄԱՓ - «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՇԽԱՐՀԸ»

9,900 դր.

ԱՐԴԻՓԵՆ

19,900 դր.